Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»
20.01.2012 | 00:00

Դեռ շատ ենք գրելու Հրազդանի և նրա «շուրջը» տեղի ունեցողի միասին: Առայժմ` «բլիցվենք» գործող քաղաքապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

-Պարոն Դանիելյան, բոլորը փորձում են հասկանալ` ինչո՞ւ է առաջադրվել Ձեր խորհրդականը. ո՞ւր է նա, որտե՞ղ է ինտրիգը և… չենք գտնում:
-«Չեք գտնում», որովհետև ինտրիգ չկա. Հրազդանի ցանկացած քաղաքացի կարող է իր թեկնածությունն առաջադրել, այդ թվում` և իմ խորհրդականը, որն էլ առաջադրվել է: Նա այս պահին վատառողջ է, կառողջանա, կզրուցեք իր հետ ևս:
-Մեսրոպ Մեսրոպյանը պահանջում է նրան աշխատանքից վտարել, մանավանդ որ հրեն` համ էլ հիվանդ է:
-Մենք հարգում ենք դեմոկրատիան, կարծիք ունենալու ազատությունը, սակայն առաջնորդվում ենք բացառապես մեր քաղաքական կուրսով և սկզբունքներով:
-Իսկ չե՞ք նեղանում, որ ձեր խիստ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն որոշել է բենդերաբար` «արդար բաժանել» ձայները և օրինականություն «հաստատել»: Ընտրապայքարում:
-Հարցը պետք է վերահասցեագրել ԲՀԿ-ին: Նեղանալը, նախ, քաղկատեգորիա չէ, և հետո ունեմ համոզմունք, որ Հրազդանի ԲՀԿ մեծամասնությունն իմ կողմնակիցն է:
-Ինչի՞ց և ո՞ւմից է սնվում Ձեր համոզմունքը։
-Իրականությունից և համատեղ անցած ճանապարհից:
-Պարոն Դանիելյան, ասում են` Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ հրահանգել է «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»` Հրազդանի ընտրությունների առնչությամբ: Սույն շրջաբերականը արդեն հասե՞լ է Հրազդան:
-Այս ընտրությունները, անշուշտ, լինելու են խիստ ցիվիլ, հանդարտ և առավելագույնս արդար: Որպես իշխանության կրող, առաջին հերթին մենք ենք շահագրգռված դրանով: Որպես պատասխանատու ուժ, ՀՀԿ-ն և նրա լիդերն են դրանում շահագրգիռ: Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ մեր քաղաքից է տրվելու համապետական ընտրությունների մեկնարկը, և այս հանգամանքը կրկնակի է դարձնում մեր պատասխանատվությունը:
-Սույն «շրջաբերականից» ելնելով` ի՞նչ մարտավարություն եք կիրառելու:
-Առանց «էվրիկաների» մարտավարություն: Ընտրողին ներկայանալու ենք պարզ ճակատով, զարգացման նոր ծրագրերով, արված գործերով:
-Օ՜յ-օ՜յ-օ՜յ, պարոն Դանիելյան, «կոնկուրենտ ֆիրման» ասում է` նույնիսկ Հրազդանի հրապարակը չե՜ք սարքել այս տարիների ընթացքում:
-Իսկ Դուք մոտեցեք այս պատուհանին և ինքներդ համոզվեք` սարքվա՞ծ է մեր Բարության պուրակը` իր հուշարձան Խաչմատուռով, թե՞ ոչ: Եթե հետաքրքիր է, ասեմ նաև, որ չորսթևանի Խաչմատուռը երկու տարի առաջ ենք կանգնեցրել, նրա թևերը խորհրդանշում են Արցախի, Սարդարապատի հերոսամարտերը, Քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի սիմվոլիկան: Բարդ չէ դիտել-հասկանալու համար: Այսպիսի հրապարակ որևէ քաղաքում հաստատ չեք տեսնի, չնայած չեմ կարծում, որ մեր առաջնային խնդիրը հենց այս հրապարակն է. քաղաքի ռազմավարական զարգացման խնդիրներն են մեր ամենօրյա մտահոգության առարկան` աշխատատեղերի բացումը, նախակրթական-կրթական, առողջապահական, մշակութային խնդիրները:
-Կհաղթի՞ Սասունը Ձեզ:
-Ո՛չ: Ի դեպ, Սասուն Միքայելյանն այս ընտրություններին անձամբ է մասնակցում, սակայն նախորդ ընտրություններին նրա աջակցած թեկնածուների հետ եմ ես մրցակցել: Երեք անգամ: Նույնպես հաղթել եմ: Բավականին բուռն մրցակցության պայմաններում: Այս անգամ ևս հաղթելու եմ:
-Է՜, պարոն Դանիելյան, էն ժամանակ Սասունն իշխանությունն էր ներկայացնում, հիմա ընդդիմություն է: Ընդդիմությունը կարողանո՜ւմ է հոգեխանգարմունքի հասցնել:
-Հավասարակշռված մարդուն` բացառվում է: Էլի հաղթելու եմ:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ Սասունի ընտրարշավին:
-Պիտի որ:
-Իսկ Սերժ Սարգսյա՞նը. հանդես կգա՞ «հակընդդեմ հայցով» առ Ձեզ. այն է` ի՞նքն էլ կգա, կկանգնի Ձեր կողքին: Է՛ս հրապարակում:
-Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ ողջ ՀՀԿ-ն արդեն և վաղուց իմ կողքին են:
-Միտինգ կանե՞ք:
-Միտինգային մարտավարությունը մեր ժանրում չէ. առաջնորդվելու ենք միայն արված գործերով, խոսելու ենք փաստերով:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ